05.12.2013|
11:15
Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին, որ գործող չեմպիոնն է, հանդես է գալիս փոփոխական հաջողությամբ: Հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղալով Ադրբեջանի ընտրանու հետ` մեր տղաները հաջորդում ցավալի պարտություն կրեցին գերմանացիներից (ոչ-ոքի են խաղացել Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, պարտվել են Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը), ապա կարողացան որոշակիորեն դեմք փրկել թուրքերի հետ խաղում (հաղթել են Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, ոչ-ոքի են խաղացել Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը):